ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Ի՞նչ է արել Գուրգեն Արսենյանի որդին

Ի՞նչ է արել Գուրգեն Արսենյանի որդին
14.05.2016 | 23:43

ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին կալանավորվեց: Դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը՝ Գուրգեն Գուրգենի Արսենյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ՝ հայտնել են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանություն՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ:

Դիտվել է՝ 2796

Մեկնաբանություններ