Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Իտալիայի երկու քաղաքների խորհուրդներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը

Իտալիայի երկու քաղաքների խորհուրդներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
19.05.2016 | 13:13

Իտալիայի Կանոզա քաղաքի խորհուրդը մայիսի 16-ին միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Մինչ այդ՝ ապրիլի 30-ին, Հայոց ցեղասպանությունը միաձայն ճանաչել էր նաև իտալական մեկ այլ քաղաքի՝ Չիվիտա Կաստելլանայի խորհուրդը:

Իտալիայում տեղական իշխանությունների՝ նահանգային և քաղաքային խորհուրդների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչել և հայ ժողովրդին իրենց համերաշխությունն են հայտնել 107 խորհուրդներ, ասված է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 1518

Մեկնաբանություններ