Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

«Անհարմար» ընտրություն

«Անհարմար» ընտրություն
24.05.2016 | 00:35

Գյումրու քաղաքապետի ընտրության մրցավազքը վերսկսվել է: Ընտրական նոր օրենսգրքի համաձայն, «հայրաքաղաքում» լինելու է քաղաքապետի անուղղակի ընտրություն, այսինքն, ավագանին է քաղաքապետ ընտրելու, իսկ քաղաքական ուժերն ընտրությանը մասնակցելու են կուսակցական ցուցակներով: Ահա այս հանգամանքն անհարմար վիճակի մեջ է դրել գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին, և հիմա նա նորից կանգնած է ճակատի «գիրը» փոխելու երկընտրանքի առաջ, այլ խոսքով, նոր կուսակցության փնտրտուքով է զբաղված, որի դրոշի ներքո էլ կներկայանա ընտրության:
Ոչ պակաս վատ վիճակ է նաև ՀՀԿ-ում, որը Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքում չունի ընդգծված կուսակցական ներկայացուցիչ, որը կարող է գլխավորել ցուցակը: Այժմ, մեր տեղեկություններով, տարբերակներ են մշակվում, ինչպես վարվել` ինչ-որ մեկին «բերեն» կուսակցությո՞ւն, որ ցուցակը գլխավորի, թե՞, այդուհանդերձ, եղածների մեջ պեղեն-գտնեն մեկին:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2053

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ