Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Մեծ Բրիտանիայում հռոմեական բերդաքաղաք է հայտնաբերվել

Մեծ Բրիտանիայում հռոմեական բերդաքաղաք է հայտնաբերվել
05.06.2016 | 20:50

Մեծ Բրիտանիայի Լանքասթեր քաղաքում հնագիտական պեղումների ժամանակ Հռոմեական հսկայական ամրոց է հայտնաբերվել: Daily Mail-ը գրում է` պեղումների առաջին երկու շաբաթում հայտնաբերվել են հռոմեական պարիսպ, 2 ճանապարհ, ջրանցք և ջրհոր:

Պեղումներին մասնակցում են կամավորականներ, նրանց հիացրել են հայտնագործությունները: Փորձագետները կարծում են, որ պեղումները կարող են հանգեցնել հսկայական կայազորի հայտնաբերմանը, որը հռոմեացիների պաշտպանության հիմնաքարն է եղել Բրիտանիայի արևմտյան ափերին:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1578

Մեկնաբանություններ