Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Ալիև. Հայաստանը չի կարողանում վերահսկել իրավիճակը

Ալիև. Հայաստանը չի կարողանում վերահսկել իրավիճակը
08.06.2016 | 08:35

Հրադադարի ռեժիմը շատ փխրուն է, Հայաստանը չի կարողանում վերահսկել իրավիճակը, և ստատուս քվոն չի կարող մնալ առաջվանը՝ Բեռլինում՝ Ադրբեջան-Գերմանիա տնտեսական ֆորումի բացմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նա կրկին խոսել է «օկուպացված տարածքներից Հայաստանի զինուժի դուրսբերման կարևորության» մասին: «Հակամարտության շուտափույթ կարգավորումը ծառայելու է ամբողջ տարածաշրջանի կայունությանը»,- ասել է Ադրբեջանի նախագահը: Նա հայտարարել է, թե չնայած ծանր իրավիճակին՝ Ադրբեջանը շարունակում է հաջողությամբ զարգանալ:

«Վերջին 25 տարիներին երկրում անցկացվել են քաղաքական և տնտեսական համաժողովներ, բոլոր ազատությունները ապահովվել են»,- վստահեցրել է Ալիևը:

Դիտվել է՝ 2229

Մեկնաբանություններ