Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Համերգ՝ WFIMC-ի դափնեկիրների հետ

Համերգ՝ WFIMC-ի դափնեկիրների հետ
18.06.2016 | 12:49

Հունիսի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (The World Federation of International Music Competitions- WFIMC) 60-րդ գլխավոր վեհաժողովի շրջանակում տեղի ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը WFIMC-ի դափնեկիրների հետ։ Նվագախմբի հետ ելույթ ունեցան մենակատարներ Բարնաբաս Կելեմենը (ջութակ), Կատալին Կոկասը (ալտ), Գեորգի Չաիձեն (դաշնամուր), Արիունբաատար Գանբաատարը (բարիտոն)։

Ծրագրում հնչեցին Էդուարդ Հայրապետյանի Պավանա կամերային նվագախմբի համար ստեղծագործությունը, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի Սիմֆոնիա-կոնցերտ ջութակի, ալտի և նվագախմբի համար, Պյոտր Չայկովսկու Դաշնամուրի կոնցերտ թիվ 1 գործերը, Ջոակինո Ռոսինիի Ֆիգարոյի արիան «Սևիլյան սափրիչը» օպերայից, Պյոտր Չայկովսկու Յելեցկիի արիան «Պիկովայա դամա» օպերայից, Ռուջերո Լեոնկավալլո՝ «Պայացներ» օպերայի նախերգանքը։


Համերգը ղեկավարում էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Նա ընդգծեց, որ եթե երեք տարի առաջ իրենք հպարտությամբ ասում էին, որ անդամակցել են Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիային, ապա այսօր հպարտությամբ ընդգծում են, որ այդ մեծ երաժշտական ընտանիքը հյուրընկալվել է Հայաստանում։


Երեկոյին ներկա էին Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի 60-րդ գլխավոր վեհաժողովին մասնակցող պատվիրակները։
Համերգը կարելի է դիտել հետևյալ հղմամբ:

Դիտվել է՝ 1120

Մեկնաբանություններ