ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Ֆիլհարմոնիկի առաջիկա ծրագրերը

Ֆիլհարմոնիկի առաջիկա ծրագրերը
08.07.2016 | 12:08

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն իր ունկնդրին է ներկայացնում հուլիս ամսվա համերգաշարը: Հուլիսի 12-ին ֆիլհարմոնիկը կներկայանա Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Սպիտակ գիշերների աստղերը» փառատոնի շրջանակում: Մարիինյան թատրոնի բեմում կներկայացվեն Բեռլիոզի Ֆանտաստիկական սիմֆոնիան, Խաչատրյանի Ջութակի կոնցերտը՝ Անուշ Նիկողոսյանի մենակատարմամբ:

Վերադարձից հետո ֆիլհարմոնիկը կսկսի Պուչինիի «Բոհեմ» օպերայի համերգային կատարման փորձերը: Այս տարի երկրորդ անգամ ներկայացվող օպերայի վերջին երկու ներկայացումները նշանակված են հուլիսի 19-ին և 22-ին: Դերերգերով հանդես կգան Հրաչուհի Բազենցը, Անի Յորենցը, Լիպարիտ Ավետիսյանը, Դավիթ Բաբայանցը, Հասմիկ Թորոսյանը, Գուրգեն Բավեյանը, Լեոնարդ Բերնադը, Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը և Հովհաննես Ներսեսյանը:

Դիտվել է՝ 1020

Մեկնաբանություններ