Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 100 կրակոց

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 100 կրակոց
11.07.2016 | 13:18

Հուլիսի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պաhպանման ռեժիմը խախտել է 14 անգամ՝ ինքնաձիգերից, գնդացիրներից և դիպուկահար հրացաններից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 100 կրակոց. տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնային գծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Դիտվել է՝ 2424

Մեկնաբանություններ