ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Բացվեց Վենետիկի 73-րդ միջագային կինոփառատոնը

Բացվեց Վենետիկի 73-րդ միջագային կինոփառատոնը
01.09.2016 | 12:15

Լիդո կղզում բացվել է Վենետիկի 73-րդ միջազգային ամենամյա կինոփառատոնը, որը Եվրոպայի հնագույն կինոփառատոնն է: Կարմիր գորգով Կինոյի պալատ են մտել ժյուրիի անդամները` անգլիացի ռեժիսոր Սեմ Մենդեսի գլխավորությամբ, հյուրերը և կինոփառատոնի մասնակիցները:

Կինոդիտումների շարքը կբացի ռեժիսոր Դեմիեն Շազելի «Լա Լա Լենդ» ֆիլմը, որում գլխավոր դերը մարմնավորում է Էմմա Սթոունը: Վենետիկի կինոփառատոնը մեկնարկել է 78-ամյա հայտնի լեհ կինոռեժիսոր Յեժի Սկոլիմովսկուն «Ոսկե առյուծ» մրցանակի հանձնմամբ` համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար:

Դիտվել է՝ 1027

Մեկնաբանություններ