Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Լևոն Արոնյանը կմասնակցի Տալի հուշամրցաշարին

Լևոն Արոնյանը կմասնակցի Տալի հուշամրցաշարին
09.09.2016 | 10:11

Սեպտեմբերի 25-ին Մոսկվայում կմեկնարկի աշխարհի ութերորդ չեմպիոն Միխայիլ Տալի ավանդական հուշամրցաշարը, որին կմասնակցի Լևոն Արոնյանը: Ի թիվս ևս չորսի, հավելյալ Անիշ Գիրիին, Բորիս Գելֆանդին ու Պյոտր Սվիդլերին, մրցաշարի մասնակիցների մեջ են աշխարհի նախկին չեմպիոններ Վլադիմիր Կրամնիկն ու Վիշվանաթան Անանդը:

Հիշեցնենք, որ այս օրերին Բաքվում ընթանում է շախմատի հերթական համաշխարհային օլիմպիադան, որին մեր հավաքականը հասկանալի պատճառներով չի մասնակցում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1467

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ