ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Լատվիայում բանտերից մեկը կփակվի. կալանավորներ չկան

Լատվիայում բանտերից մեկը կփակվի. կալանավորներ չկան
18.09.2016 | 12:35

Լատվիայում 2017-ի հունվարի 1-ից կփակվի Վեցումնիեկյան բանտը՝ վերջին տարիներին կրճատվել է կալանավորների ընդհանուր թիվը: Բանտի փակվելուց հետո այնտեղ գտնվող կալանավորները կտեղափոխվեն այլ բանտեր: Բանտի փակումից խնայված միջոցները կօգտագործվեն Օլայնի բանտի կախվածություն ունեցող կալանավորների կենտրոնի համար:

Փակվող բանտի աշխատակիցները կշարունակեն աշխատանքը Ելգավ և Օլայն բանտերում: Օլայնի բանտում այժմ կա մոտ 30 թափուր հաստիք, իսկ մյուսում` 7: 2012-ի վերջին Լատվիայի բանտերում պահվում էր 6117 կալանավոր, այս տարվա սեպտեմբերին` 4202:

Դիտվել է՝ 1592

Մեկնաբանություններ