ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

«Ասեկոսեների վրա հիմնված լրագրությունը ահաբեկչության տեսակ է»

«Ասեկոսեների վրա հիմնված լրագրությունը ահաբեկչության տեսակ է»
23.09.2016 | 10:59

Բամբասանքների և ասեկոսեների վրա հիմնված լրագրությունը ահաբեկչության տեսակ է: Լրատվամիջոցները, որ կարծրատիպեր են ստեղծում մի ամբողջ ժողովրդի շրջանում կամ վախ սերմանում ներգաղթյալների հանդեպ, կործանարար գործ են կատարում՝ Reuters-ի փոխանցմամբ` ասել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը Իտալիայի լրագրողների ազգային գիլդիայի ղեկավարներին ուղղված ելույթում:

Նա շեշտել է, որ լրագրողները պետք է լրացուցիչ ուղի անցնեն ճշմարտությունը որոնելու համար, հատկապես այնպիսի մի դարաշրջանում, երբ շուրջօրյա լրատվություն է ապահովվում: «Ասեկոսեներ տարածելը ահաբեկչության օրինակ է, թե ինչպես կարող ես լեզվով մարդ սպանել: Սա ավելի շատ վերաբերում է լրագրողներին, քանի որ նրանց ձայնը կարող է հասնել յուրաքանչյուրի, և սա շատ հզոր զենք է»,- ասել է Հռոմի պապը:

Դիտվել է՝ 1354

Մեկնաբանություններ