ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Վենետիկն առանց «սիրո կողպեքների»

Վենետիկն առանց «սիրո կողպեքների»
28.09.2016 | 09:26

Զբոսաշրջային շատ քաղաքներ տառապում են «սիրո կողպեքներից»: Վենետիկում ոստիկանությունը 100 կգ երկաթե կողպեքներ է հանել, որոնք սպառնում են փլուզել զբոսաշրջիկների 5 ամենասիրած կամուրջները:

Միայն Ակադեմիայի կամրջից վերջին 3 ամսում 20 000 կողպեք են կտրել: Վենետիկում սկսել են քաղաքի բնակչության և հյուրերի տեղեկացվածության մակարդակի բարձրացման արշավ՝ ի համալրումն տուգանքների համակարգին. նրան, ում կտեսնեն կողպեք ամրացնելիս, պարտավոր կլինի մինչև 500 եվրո վճարել:

Դիտվել է՝ 853

Մեկնաբանություններ