Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Ասում են...

Ասում են...
30.09.2016 | 00:05

...թե Հանրային ռադիոյի բախտը չի բերում ղեկավարի հարցում։ Գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնելուց հետո Արման Սաղաթելյանն իսկական պատուհաս է դարձել աշխատակիցների գլխին։

Լրագրողները խուսափում են անգամ նրա հետ շփվելուց, քանզի այն բառապաշարը, որ նա է օգտագործում, շատ խորթ է ռադիոյի աշխատակիցներին, իսկ լրատվական ծառայությունը պարզապես կրակն է ընկել ռադիոյից անտեղյակ ղեկավարի ձեռքը։ «Ռադիոն ատելով է եկել այստեղ»,- հաճախ են ասում նրա մասին, հավելելով, որ դա չի խանգարում նրան իր կյանքի որակը բարելավելու՝ սկսելով թանկարժեք մեքենա վարելուց։

Դիտվել է՝ 6836

Մեկնաբանություններ