Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Շարմազանով. Որևէ անձի չենք պիտակավորել, խոսել ենք երևույթների մասին

Շարմազանով. Որևէ անձի չենք պիտակավորել, խոսել ենք երևույթների մասին
07.10.2016 | 12:27

Մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն հնարավոր վերադարձի վերաբերյալ հարցը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. «Չեմ կարծում, որ հանրապետական կուսակցությունը պետք է մեկնաբանի մի բան, որը պաշտոնապես գոնե չի հայտարարվել»:

Արձագանքելով դիտարկմանը, որ Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից, երբ Սերժ Սարգսյանը նրան երկրի համար «չարիք» որակեց, Շարմազանովն արձագանքեց. «Բոլոր այն երևույթները, որոնք խոչընդոտում են Հայաստանի քաղաքակիրթ, քաղաքական ու բնական զարգացմանը, մենք դրան դեմ ենք: Որևէ անձի չենք պիտակավորել, խոսել ենք բացառապես երևույթների մասին»:

Դիտվել է՝ 1640

Մեկնաբանություններ