ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Ժան Կլոդ Յունկեր. Եվրոպացիները չեն ցանկանում վերածվել ԱՄՆ-ի

Ժան Կլոդ Յունկեր. Եվրոպացիները չեն ցանկանում վերածվել ԱՄՆ-ի
08.10.2016 | 11:11

Եվրամիության անդամ երկրների քաղաքացիները չեն ցանկանում, որ ԵՄ-ն վերակազմվի դաշնության՝ Եվրոպայի միացյալ նահանգների՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:

«Մեզ մոտ երբեք չի լինի Եվրոպայի միացյալ նահանգներ, որովհետև Եվրոպայի ժողովուրդները դա չեն ցանկանում»,-ասել է նա՝ Փարիզում ելույթ ունենալով Ժակ Դելորի ինստիտուտում: Յունկերի խոսքով՝ եվրոպացիները «սիրում են իրենց տարածքները, իրենց բնապատկերները, իրենց ավանդույթները»:

Դիտվել է՝ 953

Մեկնաբանություններ