«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Մենք քաղում ենք մեր տնկած, վայրենացած «քոլի» ծառի տտիպ պտուղները

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Մենք քաղում ենք մեր տնկած, վայրենացած «քոլի» ծառի տտիպ պտուղները
13.10.2016 | 12:37

Նոր Սահմանադրության հետ կապված ցանկանում էինք նաև նոր քաղաքական մշակույթ ձևավորել` նորովի, քաղաքակիրթ, սակայն, ցավոք, կարծես ստացվեց ինչպես միշտ: Ինչպես միշտ, որովհետև մենք ենք նույնը, մենք չենք փոխվում, մենք ենք ձևախեղված` սկսած խորհրդային տարիներից: Ցեխավիկի, պահեստապետի, խանութպանի, կուսակցական տոմս ծախողի, գանձագողի, կաշառակերի, ընդհանուրից թռցնողի, թայֆաբազի հոգեբանությամբ` քցելով, խաբելով, շորթելով, սրբությունները ոտնատակ տալով հարստանալու մոլուցքով լցված:

Դարերով եկող, պետականությունը կորցրած սրա-նրա առաջ կզած մեջքով, հարմարվողականությամբ, ամեն գնով գոյատևելու ու միայն նյութականը գնահատողի սովորությամբ ու հոգեբանությամբ: Մի խոսքով, մենք չենք փոխվում, որ փոխվենք: Մենք ենք ձևավորում և ծնում քաղաքական դաշտն էլ, քաղաքական գործիչներին էլ, իշխանություններին էլ: Մենք ենք ձևավորում` մեզանով, մեզ նման, մեր ունեցածով, մեր «ճաշակով»` ինչպիսին մենք ենք: ՈՒ ոչ մեկին մի մեղադրեք, մեղավոր ենք բոլորս` ես, դու, նա: Մենք քաղում ենք մեր տնկած, մեր չխնամած, տիրություն չարած, վայրենացած «քոլի» ծառի տտիպ պտուղները:

Դիտվել է՝ 6927

Մեկնաբանություններ