ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Իրաքի բանակը և քուրդ աշխարհազորայինները մոտենում են Մոսուլին

Իրաքի բանակը և քուրդ աշխարհազորայինները մոտենում են Մոսուլին
24.10.2016 | 17:22

Իրաքի բանակը և քրդական աշխարհազորային ջոկատները (փեշմերգա) մոտեցել են Մոսուլի մատույցներին: Քրդական ջոկատները երեկ 8 գյուղ են ազատագրել Մոսուլից հյուսիս-արևելք և այժմ քաղաքից 9 կիլոմետր են հեռու:

Իրաքի զինված ուժերը, քուրդ աշխարհազորայինները և ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան համակարգում են իրենց ջանքերը Մոսուլը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու գործողությունում, որը սկսվել է մեկ շաբաթ առաջ:

Դիտվել է՝ 1318

Մեկնաբանություններ