ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Տասնյակ թուրք դիվանագետներ ապաստան են խնդրել Գերմանիայից

Տասնյակ թուրք դիվանագետներ ապաստան են խնդրել Գերմանիայից
25.10.2016 | 11:30

Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո Գերմանիայում ապաստան է խնդրել երկրի 35 քաղաքացի, որոնք ունեն դիվանագիտական անձնագրեր՝ ասել է Գերմանիայի ՆԳՆ ներկայացուցիչ Յոհաննես Դիմրոտը։

«Միգրացիայի հարցերով դաշնային գերատեսչության տեղեկատվությամբ՝ դիվանագիտական անձնագրեր ունեցող 35 մարդ ապաստան ստանալու դիմում է ներկայացրել։ Սա վիճակագրություն և վերջնական թիվը չէ»,- ասել է Դիմրոտը լրագրողներին։ Նրա խոսքով՝ ներառված են դիվանագետները և նրանց ընտանիքի անդամները։

Դիտվել է՝ 1432

Մեկնաբանություններ