ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

59 զոհ, 117 վիրավոր Պակիստանում զինված հարձակման հետևանքով

59 զոհ, 117 վիրավոր Պակիստանում զինված հարձակման հետևանքով
25.10.2016 | 21:41

Առնվազն 59 մարդ սպանվել, 117-ը վնասվածքներ են ստացել Պակիստանի Բալուջիստան նահանգի Քուեթա քաղաքում ոստիկանական քոլեջի վրա գրոհայինների հարձակման հետևանքով: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 5-6 զինված մարդ հարձակվել է, երբ կադետները քնած են եղել: Պատասխան գործողությունների արդյունքում հարձակվողներից երեքը սպանվել են։ ԻՊ-ը արդեն ստանձնել է հարձակման պատասխանատվությունը:

Դիտվել է՝ 1296

Մեկնաբանություններ