Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Ասադի ռեժիմը կիրառում է սովը որպես պատերազմի գործիք

Ասադի ռեժիմը կիրառում է սովը որպես պատերազմի գործիք
30.10.2016 | 15:45

ԱՄՆ իշխանությունները մեղադրել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին, որ կիրառում է սովը որպես պատերազմի գործիք՝ ընդդեմ խաղաղ բնակչության: Դամասկոսը մերժել է Հալեպի արևելքի բնակիչներին օգնություն մատակարարելու ՄԱԿ-ի հարցումները, այսինքն՝ փաստացի պատրաստ է սովամահ անել բնակիչներին՝ կարծում են Սպիտակ տանը։

Վաշինգտոնը նշել է, որ համաձայն Ժնևյան կոնվենցիաների՝ նման գործողությունները ռազմական հանցագործություն են։ ԱՄՆ-ը դիտարկում է Դամասկոսի դեմ պատժամիջոցների խստացման տարբերակները, ծրագրում է դիմել Միջազգային քրեական դատարան։

Դիտվել է՝ 2120

Մեկնաբանություններ