Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Սիրիական կառավարությունը պատրաստ է վերականգնել բանակցություններն ընդդիմության հետ

Սիրիական կառավարությունը պատրաստ է վերականգնել բանակցություններն ընդդիմության հետ
30.10.2016 | 15:47

Սիրիական կառավարությունը պատրաստ է վերականգնել բանակցություններն ընդդիմության հետ՝ հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խորհրդական Բուսեյն Շաաբանը: «Մենք ամբողջովին պատրաստ ենք այդ բանակցություններին, նախապայմանով, որ սիրիական ընդդիմությունը ևս պատրաստակամություն հայտնի: Ավելին, մենք այժմ շարժվում ենք շատ կարևոր` Սիրիայում ազգային զինադադարի ուղղությամբ»,- ասել է Շաաբանը:

Նա հավելել է, որ սիրիական կառավարությունն արդեն հասել է շատ կարևոր հաջողությունների: «Շատերը զենքերը վայր են դնում, միանում են սիրիական կառավարությանը` նպատակ ունենալով վերականգնել մեր երկիրը»,- ավելացրել է խորհրդականը: «Մենք ձգտում ենք հասնել հրադադարի որտեղ հնարավոր է, մենք բաց ենք քաղաքական գործընթացի համար, երբ ՄԱԿ-ը և մյուս կողմը պատրաստ լինեն»,- ասել է Շաաբանը:

Դիտվել է՝ 1919

Մեկնաբանություններ