ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Ղազախստանը՝ Թուրքիայի ճանապարհով

Ղազախստանը՝ Թուրքիայի ճանապարհով
03.11.2016 | 08:20

Ղազախստանում դատարանը մահապատժի է դատապարտել Ռուսլան Կուլեկբաևին, որ մեղադրվում է ահաբեկչական գործողությունների՝ այս տարվա հուլիսին Ոստիկանության և Ազգային անվտանգության կոմիտեի շենքերի վրա զինված հարձակումների և տաս մարդու սպանության մեջ:

Ղազախստանում 2003-ից մահապատիժ չի իրականացվում: Դատարանները իրավունք ունեն վճիռ կայացնել, որը կարող է արգելքը վերացնելուց հետո ի կատար ածվել: Ղազախստանի իշխանությունները մահապատիժը վերականգնելու հարցը դեռևս չեն քննարկում:

Դիտվել է՝ 1195

Մեկնաբանություններ