ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

ՆԱՏՕ-ն ստիպում է Ռուսաստանին պատասխան քայլերի դիմել

ՆԱՏՕ-ն ստիպում է Ռուսաստանին պատասխան քայլերի դիմել
03.11.2016 | 14:45

Ռուսաստանը ուժեղացնում է իր ռազմական հնարավորությունները արևմտյան սահմանին՝ ի պատասխան Հյուսիսատլանտյան դաշինքի՝ հայտարարել է ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն՝ ընդգծելով, որ Ռուսաստանն ու Բելառուսը պետք է դիմեն այս քայլին, քանի որ ԱՄՆ-ը ու ՆԱՏՕ-ի մյուս անդամները ակտիվորեն զարգացնում են իրենց հարձակողական կարողությունները երկու դաշնակից երկրների արևմտյան սահմաններին: ՆԱՏՕ-ն մտադիր է հաջորդ տարի 4 հազար զինվոր ուղարկել Բալթյան երկրներ:

Ռուսաստանն էլ մտադիր է 30 հազար հոգով ավելացնել զորքերը արևմտյան սահմանին:

Դիտվել է՝ 1315

Մեկնաբանություններ