ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Հայաստանը բանակցում է Չինաստանի հետ, որ տրամադրի GSP+ ռեժիմը

Հայաստանը բանակցում է Չինաստանի հետ, որ տրամադրի GSP+ ռեժիմը
07.11.2016 | 17:20

Բանակցություններ են ընթանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ, որպեսզի մեզ տրամադրի GSP+ ռեժիմը՝ միակողմանի արտոնյալ առևտրային ռեժիմ, որի դեպքում ՀՀ-ում արտադրված որոշակի ապրանքատեսակներ կարտահանվեն ՉԺՀ առանց սահմանափակումների և մաքսատուրքերի՝ ասել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Դիտվել է՝ 3716

Մեկնաբանություններ