ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Պնախարարն ընդունել է ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավարին

Պնախարարն ընդունել է ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավարին
08.11.2016 | 11:58

ՀՀ Պնախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 7-ին ընդունել է ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովին: Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի համագործակցության օրակարգը և համատեղ իրականացվող ծրագրերը:

Զրուցակիցները բարձր են գնահատել համագործակցության շարունակական ընդլայնումը և մի շարք նախագծերի իրացումը:
Վիգեն Սարգսյանը հատկապես կարևորել է ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությունը բանակ-հասարակություն կապի, պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, զինծառայողների իրավունքների հարցերով իրազեկվածության բարձրացման գործում:

Դիտվել է՝ 1269

Մեկնաբանություններ