Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Սպասվում է փոթորիկ

Սպասվում է փոթորիկ
24.11.2016 | 14:03

Շախմատի թագի համար պայքարում Մագնուս Կառլսեն-Սերգեյ Կարյակին մրցամարտը սրընթացորեն մոտենում է եզրագծին: Խաղացված ինը պարտիաներից միայն մեկն է ունեցել արդյունավետ ելք՝ ութերորդը, որտեղ սև ֆիգուրներով հանդես էր գալիս ռուս գրոսմայստերը:

Իններորդում նունպես Կարյակինին հաջողվեց լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել աշխարհի գործող չեմպիոնին, սակայն Մագնուս Կառլսենը կարողացավ չեզոքացնել լարվածությունը: Այսօր մրցամարտի տասներորդ պարտիան է, սպասվում է, որ չեմպիոնը կանցնի հարձակման, քանի որ ամեն ինչ թողնել վերջին երկու պարտիայի հույսին, չափազանց ռիսկային է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1405

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ