ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը մեկնաբանել է Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը

Գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը մեկնաբանել է Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը
01.12.2016 | 09:40

ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը մեկնաբանել է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև նոյեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրված «ՀՀ զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը:

Նա նշել է, որ Հայաստանը և Ռուսաստանը պարտավորվում են համատեղ վերլուծել ռազմաքաղաքական իրավիճակը, սահմանել զորքերի միավորված խմբավորման կազմը, կազմակերպել խմբավորման ղեկավարումն ու կիրառումը, համատեղ լուծել միացյալ հրամանատարության ստեղծման հարցերը, ապահովել զորքերի, հետախուզության, զենքի կառավարման, նյութատեխնիկական բազայի միասնականության, կառավարման միացյալ համակարգի ստեղծման, օպերատիվ-մարտավարական խնդիրների համատեղ իրականացումը:


Գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանն ընդգծել է, որ Միացյալ զորախումբը սահմանված պատասխանատվության շրջանակում նախատեսված է հակազդելու ՀՀ-ի և ՌԴ-ի դեմ ուղղված ագրեսիային, երկու պետությունների բնակչության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը:

Դիտվել է՝ 1434

Մեկնաբանություններ