Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Ասադի ուժերը հաջողություններ են գրանցում Հալեպում

Ասադի ուժերը հաջողություններ են գրանցում Հալեպում
03.12.2016 | 01:05

Սիրիայի կառավարական բանակը, ինչպես նաև զինյալները տեսանյութեր են հրապարակում Հալեպի արևելյան թաղամասերում մարտերից: Կառավարական զորքերը հարձակվում են հրետանու աջակցությամբ: Զինված ընդդիմությունը պատասխանում է ականանետներով և հրթիռային կայաններից կրակ բացելով:


Իրավապաշտպանների տվյալներով` զինյալները դեռևս իրենց վերահսկողության տակ են պահում քաղաքի արևելյան շրջաններից` Շեյխ Սաիդի մեկ երրորդը: Մնացած մասն անցել է սիրիական կառավարության վերահսկողության տակ:
Հալեպում Ասադի ուժերի վերջին հաջողությունները ամենամեծն են զինված հակամարտության ամբողջ ընթացքում:

Դիտվել է՝ 1333

Մեկնաբանություններ