ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Հալեպի արևելքում դիրքեր գրաված արմատականները ներկայացուցիչներ են ուղարկել Թուրքիա

Հալեպի արևելքում դիրքեր գրաված արմատականները ներկայացուցիչներ են ուղարկել Թուրքիա
07.12.2016 | 16:58

Սիրիական անհաշտ ընդդիմության ջոկատները հեռացել են Հալեպի պատմական շրջաններից, հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը: Զինյալները դուրս են եկել հին թաղամասերից՝ նահանջելիս լուրջ կորուստներ կրելով: Հալեպի արևելքում դիրքեր գրաված արմատականների խմբերն իրենց մի քանի ներկայացուցիչների ուղարկել են Թուրքիա:

Նպատակը թուրքական կողմին համոզելն է՝ բանակցություններ վարել սիրիական բանակի հետ զինված ընդդիմության կազմավորումներին անվտանգության միջանցքներ տրամադրելու շուրջ, որոնցով կկարողանան դուրս գալ քաղաքից: Զինված խմբավորումների տասնյակ ակտիվիստներ հանձնվում են սիրիական զորքերին:

Դիտվել է՝ 1750

Մեկնաբանություններ