Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Իրանի դրամական միավորը կփոխվի

Իրանի դրամական միավորը կփոխվի
08.12.2016 | 08:33

Իրանի կառավարությունը դրամական միավորը փոխելու որոշում է ընդունել, հաղորդում է «Թասնիմ» գործակալությունը: Իրանի ազգային արժույթը փոխելու որոշում կայացրել է նախորդ կառավարությունը, 10 տարի անց Իրանի կառավարությունը հավանություն է տվել ԻԻՀ Կենտրոնական բանկի առաջարկությանը՝ Իրանի պաշտոնական դրամական միավորը՝ ռիալը փոխարինել թումանով:

1 ԱՄՆ դոլարն արժե մոտ 37000 ռիալ, սակայն Իրանում ավելի շատ կիրառելի է թումանը, որը մեկ զրոյով պակաս է ռիալից, այսինքն՝ 1 ԱՄՆ դոլարն արժե 3700 թուման: Նախագիծը պետք է հաստատվի Մեջլիսում, ապա՝ Պահապան խորհրդում:

Դիտվել է՝ 2032

Մեկնաբանություններ