ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Աղոթարան

Աղոթարան
13.12.2016 | 00:02

Հալածի՛ր, Տե՛ր, բազում ախտաժետություններս, մարմնիս ցավերն ու հոգուս աղտերը, գլխիս քունը և որկորիս հագեցումը: Խորհուրդներս պահի՛ր անզբաղ, սիրտս՝ սուրբ, միտքս՝ լուսավոր ու զգաստ, ցանկությունս՝ դեպի Քեզ և հոժարությունս՝ օր ու գիշեր աղոթքի մեջ:


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 2303

Մեկնաբանություններ