Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Ասում են...

Ասում են...
16.12.2016 | 01:00

...թե Հովիկ Աբրահամյանի շուրջ օղակն ավելի է սեղմվում։ Նախ մեզ հայտնի դարձավ, որ նա ՀՀԿ համագումարից ընդամենը ժամեր առաջ է կարողացել Սերժ Սարգսյանին համոզել, որ ԳՄ անդամ մնա (մինչ այդ ՀՀԿ նախագահը որոշել էր դուրս թողնել նրան կուսակցության ղեկավար կազմից)։

Սակայն այս հանդիպումը էական ազդեցություն չի ունենա առաջիկա զարգացումներում. նախագահը լուսանցքում է թողնելու Հովիկ Աբրահամյանին, որը, զգալով իր մոտալուտ «անկումը», սկսել է այլ ճակատում «խաղեր տալ»։ Ասում են նաև, թե նա իր դերակատարությունն է ունենալու ոչ միայն Գագիկ Ծառուկյանի վերաձևվող կուսակցությունում, այլև Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան-Րաֆֆի Հովհաննիսյան դաշինքի կյանքում։

Ընդդիմադիր այս «ռևերանսները» նկատում ու հասկանում են նախագահականում և համապատասխան քայլեր ձեռնարկում։

Դիտվել է՝ 7904

Մեկնաբանություններ