Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

«Սուրբ ծնունդ» ավանդական տոնակատարություն՝ ֆիլհարմոնիայի հետ

«Սուրբ ծնունդ» ավանդական տոնակատարություն՝ ֆիլհարմոնիայի հետ
05.01.2017 | 23:15

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան հունվարի 6-ին հրավիրում է միասին նշելու Սուրբ ծննդյան տոնը` արդեն իսկ մոռացված տարբերակով` նպատակ ունենալով վերականգնելու և մասսայականացնելու Սուրբծննդյան ժողովրդական ավանդական ծիսակարգը: Ժամը 15.00-ին երթով, երգ ու պարով, խաղերով ու բարձր տրամադրությամբ ֆիլհարմոնիայից (Աբովյան 2) տոնախմբության մասնակիցները շարժվելու են դեպի Ազատության հրապարակ, որտեղ կանցկացնեն Սուրբծննդյան ավանդական տոնակատարություն (Հայկական ավանդական կենաց ծառի (տոնածառ) զարդարում, Կաղանդի երգեր, Սուրբծննդյան և Հայտնության ավետիսներ, Ամանորի ծիսական խաղեր, երգեր ու պարեր, տարեհացի ծիսակարգ):

Միջոցառմանն իրենց մասնակցությունն են բերել «Տոնացույց» ժողովրդական թատրոնը, «Մասունք» ազգագրական երգի-պարի խումբը, որոնք լավագույնս են տիրապետում ավանդական ծիսակարգին. նրանք գրագետ մատուցմամբ ներկաներին կպատմեն, կցուցադրեն, մասնակից կդարձնեն մեր նախնիների ավանդույթներին:

Դիտվել է՝ 1507

Մեկնաբանություններ