Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Փոփոխվել է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների աշխատանքային ծրագրերի և փորձաքննություն անցկացնելու ժամանակացույցը

Փոփոխվել է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների աշխատանքային ծրագրերի և փորձաքննություն անցկացնելու ժամանակացույցը
11.01.2017 | 18:01

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության համակարգում արմատական փոփոխություններ իրականացնելու գործընթացով պայմանավորված փոփոխվել է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների աշխատանքային ծրագրերի և փորձաքննություն անցկացնելու ժամանակացույցը:

Այդուհանդերձ, քաղաքացիների դիմումները և փաստաթղթերը ԲՍՓ տարածքային հանձնաժողովները շարունակում են ընդունել՝ համաձայն գործող կարգի, իսկ փորձաքննություն իրականացնելու ժամկետների մասին քաղաքացիներին լրացուցիչ կտեղեկացվի:

Դիտվել է՝ 2584

Մեկնաբանություններ