ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

ՄԱԿ-ն անհանգստացած է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության հետևանքներից

ՄԱԿ-ն անհանգստացած է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության հետևանքներից
12.01.2017 | 12:02

ՄԱԿ-ն անհանգստացած է Սիրիայի հյուսիսի Էլ Բաբ քաղաքի շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողության հումանիտար հետևանքներից, որն իրականացնում է Թուրքիան սիրիական ընդդիմության մարտիկների հետ՝ ասել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«ՄԱԿ-ն անհանգստացած է խաղաղ բնակիչների վիճակից, որոնց վրա ազդել են Էլ Բաբի շրջանում ԻՊ-ի դեմ իրականացվող գործողությունները»,- ասել է Դյուժարիկը: Նրա խոսքով՝ քաղաքը և շրջակայքը լքել է մոտ 30 հազար մարդ: Բացի դրանից, համաշխարհային կազմակերպությունը տեղեկություն է ստացել մարտական գործողությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին:

Դիտվել է՝ 1537

Մեկնաբանություններ