ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

ԱՄՆ-Մեքսիկա հարաբերությունները փոքր-ինչ սրվել են

ԱՄՆ-Մեքսիկա հարաբերությունները փոքր-ինչ սրվել են
14.01.2017 | 17:33

Մեքսիկայի ԱԳ նախարարության հաղորդագրության համաձայն, ԱՄՆ-ում դեսպան Կառլոս Սադա Սոլանան պարտականությունները կկատարի մինչև հունվարի 23-ը, որից հետո նրան կփոխարինի Մեքսիկայի փոխարտգործնախարար Հերոնիմո Գուտիերես Ֆերնանդեսը: Նա Հյուսիսային Ամերիկայի զարգացման բանկի կառավարիչն է: Գուտիերես Ֆերնանդեսի թեկնածությունը պետք է հավանության արժանանա ԱՄՆ իշխանությունների և Մեքսիկայի սենատի կողմից:


Մեքսիկայի և ԱՄՆ-ի հարաբերությունները փոքր-ինչ սրվել են, երբ ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե մտադիր է պատ կառուցել ԱՄՆ-Մեքսիկա սահմանին՝ պնդելով, թե շինարարության ծախսերի համար վճարելու է Մեքսիկայի կառավարությունը: Մեքսիկայի իշխանությունները հայտարարել են, թե մտադիր չեն վճարել այդ նախագծի համար:

Դիտվել է՝ 1635

Մեկնաբանություններ