Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Հռոմի պապը նախազգուշացնում է պոպուլիզմի աճի մասին

Հռոմի պապը նախազգուշացնում է պոպուլիզմի աճի մասին
24.01.2017 | 13:14

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Եվրոպայի բնակիչներին նախազգուշացնում է պոպուլիզմի աճի մասին՝ հիշեցնելով, որ Գերմանիայում Ադոլֆ Հիտլերի ղեկավարման տարիներին տնտեսական ճգնաժամի և գործազրկության բարձր մակարդակի ֆոնին կտրուկ ուժեղացել են աջակողմյան կուսակցության դիրքերը։


Իսպանական El Pais-ին տված հարցազրույցում նա կոչ է արել եվրոպացիներին ավելի շատ քայլեր ձեռնարկել փախստականներին ինտեգրելու ուղղությամբ։ Պապը համարում է, որ ահաբեկչական վտանգի ահագնացման պայմաններում շատ կարևոր է սահմանների վերահսկողությունը։ Ֆրանցիսկոսը դատապարտել է «պատերի, փշալարերի օգնությամբ» պաշտպանվելու փորձերը։

Դիտվել է՝ 754

Մեկնաբանություններ