ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Կներկայացվեն երիտասարդ շնորհալի երաժիշտները

Կներկայացվեն երիտասարդ շնորհալի երաժիշտները
24.01.2017 | 18:54

Հունվարի 26-ին, ժամը 19:00-ին «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» համերգաշարի շրջանակում կմեկնարկի «Նոր սերունդ» նախագիծը, որը երիտասարդ շնորհալի երաժիշտներին, պարբերաբար, հնարավորություն կտա ներկայանալու երաժշտասերներին:

Նախագծի առաջին մասնակիցը Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի 2-րդ կուրսի ուսանող (Կարեն Շահգալդյանի դասարան), հանրապետական և միջազգային մրցույթ-փառատոների մրցանակակիր, ջութակահար Սոնա Արզումանյանն է: Համերգին կմասնակցեն նաև Կարեն Շահգալդյանը (ջութակ) և Բելլա Սիմոնյան-Օսիպովան (դաշնամուր):

Դիտվել է՝ 926

Մեկնաբանություններ