Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

ՔԿ համակարգի խնդիրները պահանջում են համակարգային և հստակ լուծումներ

ՔԿ համակարգի խնդիրները պահանջում են համակարգային և հստակ լուծումներ
02.02.2017 | 22:48

«Քրեակատարողական համակարգի խնդիրները պահանջում են համակարգային և հստակ լուծումներ»՝ կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հանձնարարելով արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին ուսումնասիրել քրեակատարողական համակարգին վերապահված որոշ գործառույթներ։

«Արդարադատության նախարարի պարբերաբար ներկայացվող տեղեկատվության արդյունքներից պարզ է դառնում, որ կան խնդիրներ կալանավորվածներին, դատապարտյալներին սննդի ապահովման տեսանկյունից, շարունակական են կոռուպցիոն ռիսկերը հանձնուքների տրամադրման հարցում, դատապարտյալների համաչափ տեղաբաշխումը: Խնդիրները պահանջում են համակարգային և հստակ լուծումներ»,- նշել է վարչապետը:

Նա նախարարին հանձնարարել է ուսումնասիրել կալանավորվածներին և դատապարտյալներին տրամադրվող սննդի ապահովումը, այդ թվում՝ մասնավոր կազմակերպություններին պատվիրակելու հնարավորությունը, մշակել հանձնուքների տրամադրման գործընթացում կոռուպցիոն ռիսկերը նվազագույնին հասցնելու նոր գործիքակազմեր, ապահովել քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների համաչափ տեղաբաշխելու համար քրեակատարողական ծառայության բոլոր ռեսուրսների օգտագործումը, ուղղված թե նորաբաց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ամբողջական շահագործմանը, թե քրեակատարողական ծառայողների քանակակազմի համապատասխան բաշխմանը քրեակատարողական հիմնարկներում: Արփինե Հովհաննիսյանը պետք է զեկուցի մեկամսյա ժամկետում:

Դիտվել է՝ 1292

Մեկնաբանություններ