Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Բաքվում ռուս քաղաքական գործիչները հանդիպել են Լապշինին

Բաքվում ռուս քաղաքական գործիչները հանդիպել են Լապշինին
09.02.2017 | 23:03

Ադրբեջանում ռուսական դեսպանատան ներկայացուցիչները հանդիպել են բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ, որ Բաքվի քննչական N.1 մեկուսարանում է՝ տեղեկացնում է Interfax-ը՝ հղում կատարելով Գլխավոր դատախազությանը:

«Հյուպատոսական հարաբերությունների վիեննական կոնվենցիային համապատասխան փետրվարի 9-ին ապահովվել է Բաքվում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչների հանդիպումը Ալեքսանդր Լապշինի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Լապշինը բուժզննման է ենթարկվել և նրա առողջությանը սպառնացող ոչինչ չի գտնվել: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ռուսական կողմը կիրառում է բոլոր հնարավոր իրավաբանական միջոցները բլոգեր Ալեքսանդր Լապշինի պաշտպանության համար, ում Բելոռուսիայի իշխանությունները հանձնել են Ադրբեջանին:

Դիտվել է՝ 1441

Մեկնաբանություններ