Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Հայաստանը Շահին Միրզոևի ընտանիքին ապաստան է տվել

Հայաստանը Շահին Միրզոևի ընտանիքին ապաստան է տվել
12.02.2017 | 17:41

«Հայաստանի իշխանություններին է դիմել Շահին Միրզոևը՝ խնդրելով իրեն տրամադրել ժամանակավոր ապաստան, քանի որ հանդիսանալով Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից ստիպված է եղել փախչել Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների ու նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով, և ընտանիքով ժամանել Հայաստան»,- տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:


Հայաստանի իշխանությունները դրական են արձագանքել Շահին Միրզոևի խնդրանքին։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2238

Մեկնաբանություններ