ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Ստաս Նամինի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը

Ստաս Նամինի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը
16.02.2017 | 14:48

Հայ-ռուսական մշակութային համագործակցության շրջանակում, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` փետրվարի 17-ին, ժամը 16:00-ին, Հայաստանի նկարիչների միությունում կբացվի ՌԴ մշակույթի գործիչ, նկարիչ, երգահան, պրոդյուսեր, ռեժիսոր Ստաս Նամինի նկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որը կգործի մինչև ս. թ. փետրվարի 27-ը: Կցուցադրվեն Ստաս Նամինի գեղանկարչական և գրաֆիկական 79 աշխատանքները:

Ցուցահանդեսի բացմանը կմասնակցի հեղինակը` Ստաս Նամինը:

Հիշեցնենք, որ հայ-ռուսական մշակութայն համագործակցության շրջանակում, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` 2016 թվականի դեկտեմբերի 14-20-ը, Երևանում անցկացվել է Ստաս Նամինի հոբելյանին նվիրված «Ստաս Նամին-65» ծրագիրը: Հոբելյանական միջոցառումների շրջանակում, Հայաստանում առաջին անգամ ներկայացվել են Ստաս Նամինի ստեղծագործությունները. տեղի է ունեցել Նամի Միկոյանի «Գրիգոր-Շինարար» գրքի շնորհանդեսը, կայացել են արվեստագետի «Հայաստանի հնագույն տաճարները», «Զրույց Նեիզվեստնու հետ», «Օհան Դուրյան. Խորը զգացմունքների մասնագիտություն», «Ռոքնռոլի ազատությունը» վավերագրական ֆիլմերի ցուցադրությունները: Ստաս Նամինի թատրոնը հանդես է եկել «Տիեզերք», «Փոքրիկ Իշխանը», «Իմ սիրտը լեռներում է», «Բիթլոմանիա» ներկայացումներով: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում անցկացվել է վարպետության դաս: Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղ. ղեկավար` Սերգեյ Սմբատյան) կատարել է Ստաս Նամինի «Centuria S-Quark» սիմֆոնիան:

Դիտվել է՝ 1049

Մեկնաբանություններ