Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

«Ելք» դաշինքը ընտրություններին մասնակցության փաստաղթերը ներկայացրեց ԿԸՀ

«Ելք» դաշինքը ընտրություններին մասնակցության փաստաղթերը ներկայացրեց ԿԸՀ
16.02.2017 | 17:59

«Ելք» դաշինքի փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վահագն Հովակիմյանը և «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը: Վահագն Հովակիմյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Ելքի» ցուցակն առավել քան մրցունակ է, քանի որ բոլոր մասնակիցները ազնիվ են, անկաշառ և ունեն մաքուր անցյալ:


Նա տեղեկացրեց, որ դաշինքի համամասնական ցուցակում 121 թեկնածու է առաջադրված, որից 112-ը ներկայացված են նաև ռեյտինգային ցուցակով:
Հայտնի է «Ելք» դաշինքի համամասնական ցուցակի առաջին տասնյակը
1. Էդմոն Մարուքյան
2. Արամ Սարգսյան
3. Նիկոլ Փաշինյան
4. Մանե Թանդիլյան
5. Սասուն Միքայելյ
6. Արտակ Զեյնալյան
7. Լենա Նազարյան
8. Հայկ Կոնջորյան
9. Արայիկ Հարությունյան
10.Խաչիկ Սիմոնյան


Իրենց փաստաթղթերն են արդեն ներկայացրել ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, Ազատ դեմոկրատները, ՀՎԿ-ն և, որ դարձավ այսօրվա սենսացիան, Կոմունիստական կուսակցությունը:

Դիտվել է՝ 1389

Մեկնաբանություններ