ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Կյանքից հեռացել է գեղանկարիչ Ստեփան Անդրանիկյանը

Կյանքից հեռացել է գեղանկարիչ Ստեփան Անդրանիկյանը
17.02.2017 | 12:57

Մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին, կյանքի 89-րդ տարում մահացել է գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Ստեփան Խաչատուրի Անդրանիկյանը:


Ստեփան Անդրանիկյանը ծնվել է 1927 թվականի օգոստոսի 20-ին, Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Մայկոպ քաղաքում, այնուհետև` 1932 թվականին Անդրանիկյանների ընտանիքը փոխադրվել է Երևան։


1947 թվականին ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1954 թվականին` Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը: 1954 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: 1971-82 թվականն եղել է մուլտֆիլմերի միավորման գեղարվեստական ղեկավարը, 1974-82 թվականներին Հայաստանի նկարիչների միության քարտուղարը, 1998 թվականից` թատրոնի և կինոյի բաժանմունքի նախագահը: 1980-86 թվականներին և 1999 թվականից դասավանդում էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Հանդիսանում է մի շարք գեղարվեստական ֆիլմերի բեմադրող նկարիչ` «Հյուսիսային ծիածան» (1960 թ), «Տժվժիկ» (1961 թ.), «Ճանապարհ դեպի կրկես» (1963 թ.), «Նռան գույնը» (1969 թ.), «Երկունք» (1977 թ.), «Հուսո աստղը» (1978 թ.) և այլն: Ձևավորել է նաև մուլտֆիլմեր` «Արևի հարսնացուն» (1971 թ., բեմադրող ռեժիսոր, բեմադրող նկարիչ, սցենարի և մոնտաժի հեղինակ), «Վին պինգվին» (1972 թ,. բեմադրող ռեժիսոր), «Կար-չկար` մի ոզնի կար» (1977 թ., բեմադրող ռեժիսոր, նկարիչներ՝ Ստեփան Անդրանիկյան և Մ. Վաղարշյան), «Անընկճելին» (1981 թ., սցենարի համահեղինակ, բեմադրող ռեժիսոր) և այլն: Մուլտֆիլմերի համար մի քանի անգամ արժանացել է համամիութենական կինոփառատոնի մրցանակների: Գեղանկարչական աշխատանքներից են` «Ինքնանկար» (2002 թ.), «Սերգեյ Փարաջանով», «Սոս Սարգսյան» (2003 թ.) դիմանկարները և այլն:


1967 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2011 թվականին` ժողովրդական նկարչի կոչման, 2010 թվականին` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի:

Դիտվել է՝ 1317

Մեկնաբանություններ