ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Գարո Փայլանին չեն ձերբակալի

Գարո Փայլանին չեն ձերբակալի
18.02.2017 | 12:44

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանին չեն ձերբակալի՝ ասել է Ստամբուլի Անատոլիական հետազոտությունների ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Ժան-Ֆրանսուա Պերուզը:

«Գարո Փայլանին, միանշանակ, չեն ազատազրկի, քանի որ նա ուղղակիորեն չի առնչվում քաղաքական քրդական շարժման հետ: Նա բավականին անկախ է ներսում, քանի որ ներկայացնում է հայկական մշակույթը, իսկ ներկա պահին թուրքական կառավարությանն ավելի շատ մտահոգում է քրդական շարժումը, ինչի հետևանքով էլ հայերը մղվում են հետին պլան»,- նշեց Պերուզը:
Հարցին, թե ինչպես է հանրությունն արձագանքել հունվարի 14-ին Թուրքիայի Մեջլիսում Գարո Փայլանի արած Հայոց Ցեղասպանություն արտահայտությանը, նա նշեց, որ արձագանք չի եղել:

Դիտվել է՝ 1434

Մեկնաբանություններ