Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

«Ռեալը» պարտվել է

«Ռեալը» պարտվել է
24.02.2017 | 12:07

Իսպանիայում խաղարկվել է առաջնության 16-րդ տուրից հետաձգված «Վալենսիա»-Մադրիդի «Ռեալ» հանդիպումը: Առաջին խաղակեսի առաջին տասը րոպեում տանտերերի խփած երկու գոլը, ըստ էության, վճռել է հանդիպման ելքը: Հյուրերը կարողացել են պատասխանել միայն մեկով (Քրիշտիանու Ռոնալդու):

Չնայած պարտությանը՝ «արքայականը» շարունակում է 52 միավորով մնալ աղյուսակի գլխամասում՝ մերձակա հետապնդող «Բարսելոնից» ավելի ունենալով մեկ միավոր՝ չհաշված պակաս անցկացրած մեկ հանդիպումը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1750

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ