ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Կարեն Կարապետյան. Դիրքերը բավարար չափով կահավորված են անհրաժեշտ տեխնիկական միջոցներով

Կարեն Կարապետյան. Դիրքերը բավարար չափով կահավորված են անհրաժեշտ տեխնիկական միջոցներով
26.02.2017 | 17:41

Վերջին ամիսների սահմանային դիրքերի վերազինումը տալիս է իր տեսանելի արդյունքը, Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Կարեն Կարապետյանը։


«Այսօր ունենք ավելի պատրաստված զինվորներ և սպաներ, իսկ մեր դիրքերը բավարար չափով կահավորված են անհրաժեշտ տեխնիկական միջոցներով։ Բանակի մարտունակությունը բարձրացնող գործողությունները, անշուշտ, շարունակվելու են։ Պինդ եղեք, տղերք, ձեր սխրանքը պարտավորեցնող է»,- նշել է վարչապետը։

Դիտվել է՝ 2001

Մեկնաբանություններ