Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Կկայանա Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 4-րդ մրցույթը

Կկայանա Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 4-րդ մրցույթը
04.03.2017 | 12:20

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 10-12-ը կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթ։ 4-րդ տարին անընդմեջ կայացող մրցույթի նպատակն է հնարավորություն ընձեռնել պատանի կոմպոզիտորներին դրսևորվելու, ներկայացնելու իրենց ստեղծագործություններն ու մասնիկը լինելու կոմպոզիտորական մեծ ընտանիքին։

Մրցույթի Ժյուրիի կազմում են եղել անվանի հայ կոմպոզիտորներ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանը, ՀՀ ժողովրդական արտիստներ Տիգրան Մանսուրյանը, Երվանդ Երզնկյանը, Մարտին Վարդազարյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ամբիոնի վարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վարդան Աճեմյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Լևոն Չաուշյանը, Վահրամ Բաբայանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդգար Գյանջումյանը։ Մրցույթի գեղարվեստական ղեկավարն է կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանը։


Մեծանուն հայ կոմպոզիտոր, հասարակական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Կոմպոզիտորների միության երկարամյա նախագահ Էդվարդ Միրզոյանի անունը կրող հանրապետական ստուգատեսին հնարավորություն ունեն մասնակցելու մինչև 18 տարեկան պատանի ստեղծագործողներ՝ 2 տարիքային խմբում։ Մասնակիցները Կրտսեր խմբում (մինչև 13 տարեկան) պետք է ներկայացնեն 1 դաշնամուրային ստեղծագործություն՝ մինչև 10 րոպե տևողությամբ, իսկ Ավագ խմբում՝ 1 գործիքային ստեղծագործություն (մինչև 4 գործիք)՝ առավելագույնը 15 րոպե տևողությամբ։ Մրցույթի բոլոր մասնակիցները կպարգևատրվեն մասնակցության վկայականներով։ Երկու ենթախմբերում մրցանակային տեղեր զբաղեցրած պատանի կոմպոզիտորները կպարգևատրվեն խրախուսական նվերներով, դիպլոմներով, իսկ հաղթողները՝ նաև դրամական պարգևներով։


Հարկ է նկատել, որ երկու ենթախմբերի հաղթող մասնակիցների ուսուցիչները նույնպես կստանան դրամական պարգևներ։
Մրցույթի հայտերի վերջնաժամկետն է մայիսի 5-ը։
Հավելենք միայն, որ մրցույթն իրականանում է ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

Դիտվել է՝ 1186

Մեկնաբանություններ