Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

ԱԱԾ-ն հաստատում է` Սամվել Բաբայանը ձերբակալվել է «Իգլա» տեղափոխելու գործի շրջանակներում

ԱԱԾ-ն հաստատում է` Սամվել Բաբայանը ձերբակալվել է «Իգլա» տեղափոխելու գործի շրջանակներում
22.03.2017 | 19:34

ՀՀ Ազգային անվտանգության ծառայութան մամուլի կենտրոնը հայտնում է, որ մաքսանենգ եղանակով Հայաստան «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը։


ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն, «կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթահրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ նախնական համաձայնությամբ և նրա պատվերով»։

Դիտվել է՝ 1027

Մեկնաբանություններ